20:15  ,  10 հուլիսի, 2012

Մոուրինյոն եւ Վիլանովան կմասնակցեն Սուպերգավաթի հանդիպմանը

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Անխել Վիլարը հայտարարել է, որ իր կազմակերպությունը որոշել է «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի երկու խաղի որակազրկումը հանել, ինչպես նաեւ չեղյալ է համարել «Բարսելոնայի» նորանշանակ մարզիչ Տիտո Վիլանովայի մեկ խաղի որակազրկումը:

Դա նշանակում է, որ երկու մարզիչներն էլ կարող են մասնակցել Իսպանիայի Սուպերգավաթի առաջին հանդիպմանը, որը տեղի է ունենալու օգոստոսի 23-ին, հաղորդում է АР-ն:

Հիշեցնենք, որ նախորդ ամռանը` Սուպերգավաթի խաղարկման պատասխան հանդիպման ժամանակ պորտուգալացի մասնագետը մատը մտցրել էր Վիլանովայի աչքը:

Նշենք, ո Սուպերգավաթի հանդիպումներում ստացած որակազրկումը չի տարածվում մյուս մրցաշարերի վրա: «Բարսելոնան» արդեն հայտարարել է, որ նման նախադեպը ֆուտբոլին օգուտ չի տա: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում