18:22  ,  10 հուլիսի, 2012

Մոուրինյոն Ռոնալդուին փոխարինող է գտել

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն որոշել է ակումբի երկրորդ թիմում հանդես եկող Ալվարո Մորատային ընդգրկել այն 25 ֆուտբոլիստների շարքում, որոնք «Ռեալի» կազմում հանդես են գալու հաջորդ մրցաշրջանում։

«Դա բոլորի երազանքն է, ովքեր երբեւիցե կրել են «Ռեալի» մարզաշապիկը, եւ այժմ այն իրականություն դարձավ։ Ես երջանիկ եմ լինել նման մեծ ակումբի մասնիկը»,- Մորատայի խոսքն է մեջբերում AS.com-ը։

Մոուրինյոն մտադիր է Մորատային օգտագործել հարձակման ձախ եզրում, որպես Կրիշտիանու Ռոնալդուի փոխարինող։

Անցած մրցաշրջանում Մորատան մադրիդյան երկրորդ թիմում խփել է 17 գնդակ եւ մեծապես նպաստել «կանտերայի» հաջողությանը, որը դուրս էր եկել Սեգունդա (Իսպանիայի առաջնության երկրորդ դիվիզիոն)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում