09:58  ,  5 դեկտեմբերի, 2016

Բռնցքամարտի Հայաստանի թիմերի մարզիչները

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը ներկայացրել է իր մարզչական շտաբը:

Մեծահասակների հավաքականում երկրորդ մարզիչ է նշանակվել Վահան Ադիլխանյանը: Երիտասարդների ավագ մարզիչն է Դերենիկ Ոսկանյանը, իսկ երկրորդ մարզիչը` Արմեն Հակոբյանը: Ավագ տարիքի պատանիներին ավագ մարզիչն է Արշավիր Գրիգորյանը, որին կօգնի Ռոբերտ Պետրոսյանը: Կրտսեր տարիքի պատանիներին կմարզի Աշոտ Ավետիսյանը: Կանանց հավաքականի ավագ մարզիչ է նշանակվել Ռաֆիկ Մեհրաբյանը, փոխանցում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում