17:32  ,  4 դեկտեմբերի, 2016

«Միլանը» հաղթեց եւ բարձրացավ երկրորդ տեղ

Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 15-րդ տուրում «Միլանը» հյուրընկալեց «Կրոտոնեին» եւ առավելության հասավ 2:1 հաշվով:

Վինչենցո Մոնտելայի գլխավորած թիմը 32 միավորով բարձրացավ երկրորդ տեղ եւ 4 միավոր է զիջում առաջատար «Յուվենտուսին»:

Իտալիայի առաջնություն, 15-րդ տուր

«Միլան» - «Կրոտոնե»՝ 2:1

Մարիո Պաշալիչ, 41, Ջանլուկա Լապադուլա, 86 - Դիեգո Ֆալչինելի, 26

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում