Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 14-րդ տուրում առաջատար հնգյակում գտնվող բոլոր թիմերը միավորներ կորցրին: Օրվա վերջին խաղում Մադրիդի «Աթլետիկոն» տանը գոլազուրկ ոչ ոքի խաղաց «Էսպանյոլի» հետ եւ մնաց չորրորդ տեղում:
Երրորդ տեղում գտնվող «Սեւիլիան» մրցակցի դաշտում 1:2 հաշվով պարտվեց «Գրանադային», իսկ լավագույն հնգյակը եզրափակող «Վիլյառեալը» 0:0 հաշվով ավարտեց «Լեգանեսի» հետ արտագնա հանդիպումը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-ին ոչ ոքիով էին բաժանվել նաեւ առաջատար Մադրիդի «Ռեալը» եւ երկրորդ տեղում գտնվող «Բարսելոնան»:
Իսպանիայի առաջնություն, 14-րդ տուր
«Աթլետիկո» - «Էսպանյոլ»՝ 0:0
«Գրանադա» - «Սեւիլիա»՝ 2:1
Անդրեաս Պերեյրա, 27, Դավիդ Լոմբան, 56 – Վիսամ Բեն Յեդեր, 90 (11մ)
«Լեգանես» - «Վիլյառեալ»՝ 0:0
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում