Պրիմերա. Լավագույն հնգյակում գտնվող բոլոր թիմերը միավորներ կորցրին

01:37   4 դեկտեմբերի, 2016

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 14-րդ տուրում առաջատար հնգյակում գտնվող բոլոր թիմերը միավորներ կորցրին: Օրվա վերջին խաղում Մադրիդի «Աթլետիկոն» տանը գոլազուրկ ոչ ոքի խաղաց «Էսպանյոլի» հետ եւ մնաց չորրորդ տեղում:

Երրորդ տեղում գտնվող «Սեւիլիան» մրցակցի դաշտում 1:2 հաշվով պարտվեց «Գրանադային», իսկ լավագույն հնգյակը եզրափակող «Վիլյառեալը» 0:0 հաշվով ավարտեց «Լեգանեսի» հետ արտագնա հանդիպումը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-ին ոչ ոքիով էին բաժանվել նաեւ առաջատար Մադրիդի «Ռեալը» եւ երկրորդ տեղում գտնվող «Բարսելոնան»:

Իսպանիայի առաջնություն, 14-րդ տուր

«Աթլետիկո» - «Էսպանյոլ»՝ 0:0

«Գրանադա» - «Սեւիլիա»՝ 2:1

Անդրեաս Պերեյրա, 27, Դավիդ Լոմբան, 56 – Վիսամ Բեն Յեդեր, 90 (11մ)

«Լեգանես» - «Վիլյառեալ»՝ 0:0



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։