23:25  ,  3 դեկտեմբերի, 2016

Ալեքսիս Սանչեսի հեթ-տրիկն ու «Արսենալի» վստահ հաղթանակը

Անգլիական Պրեմյեր լիգայի 14-րդ տուրում «Արսենալը» հյուրընկալվելիս 5:1 հաշվով հաղթեց «Վեստ Հեմին»: Հյուրերից 3 գոլ խփեց չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը, որը դարձավ նաեւ գոլային փոխանցման հեղինակ:

Այս հաղթանակից հետո Արսեն Վենգերի թիմը 31 միավորով բարձրացավ երկրորդ տեղ եւ 3 միավոր է հետ առաջատար «Չելսիից»:

Անգլիայի առաջնություն, 14-րդ տուր

«Վեստ Հեմ» - «Արսենալ»՝ 1:5

Էնդի Քերոլ, 83 – Մեսութ Օզիլ, 24, Ալեքսիս Սանչես, 72, 80, 86, Ալեքս-Օքսլեյդ Չեմբերլեն, 84

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում