21:20  ,  3 դեկտեմբերի, 2016

«Լեսթերի» հերթական պարտությունն ու «Տոտենհեմի» 5 գոլերը

Անգլիական Պրեմյեր լիգայի 14-րդ տուրում գործող չեմպիոն «Լեսթերը» մրցակցի դաշտում 1:2 հաշվով պարտվեց «Սանդերլենդին», իսկ «Տոտենհեմը» Լոնդոնում 5 անպատասխան գնդակ ուղարկեց ուելսյան «Սուոնսիի» դարպասը: Լոնդոնյան ակումբից դուբլի հեղինակ դարձան անգլիացի հարձակվող Հարի Քեյնը եւ դանիացի կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենը:

«Լեսթերը» 7-րդ պարտությունը կրեց Անգլիայի ընթացիկ առաջնությունում եւ 13 միավորով 15-րդ տեղում է: «Տոտենհեմը» 27 միավորով 5-րդն է:

Անգլիայի առաջնություն, 14-րդ տուր

«Սանդերլենդ» - «Լեսթեր»՝ 2:1

Ռոբերտ Հուտ, 64 (ինքնագոլ), Ջերմեյն Դեֆո, 77 – Սինձի Օկազակի, 80

«Տոտենհեմ» - «Սուոնսի»՝ 5:0

Հարի Քեյն, 39 (11մ), 49, Սոն Հյոն Մին, 45, Կրիստիան Էրիկսեն, 70, 90+2

«Քրիսթալ Փելաս» - «Սաութհեմփթոն»՝ 3:0

Կրիստիան Բենտեկե, 33, 85, Ջեյմս Տոմկինս, 36

«Սթոք Սիթի» - «Բարնլի»՝ 2:0

Ձոնաթան Ուոլտերս, 20, Մարկ Մունիեսա, 35

«Վեստ Բրոմվիչ» - «Ուոթֆորդ»՝ 3:1

Ջոնի Էվանս, 16, Քրիս Բրանտ, 34, Մեթյու Ֆիլիպս, 90 – Կրիստիան Կաբասելե, 60

Հեռացում՝ Ռոբերտո Պերեյրա, 84 («Ուոթֆորդ»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում