14:25  ,  3 դեկտեմբերի, 2016

Վլադիմիր Հակոբյանը՝ Դուբայի մրցաշարի հաղթող

Շախմատի Հայաստանի հավաքականի գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը նվաճել է ԱՄԷ-ի ազգային օրվան նվիրված արագ շախմատի մրցաշարի հաղթողի տիտղոսը։

Դուբայում անցկացված մրցաշարում Հակոբյանը 9 հնարավորից վաստակել է 8 միավոր։ Նույնքան միավոր է վաստակել նաեւ Իսպանիան ներկայացնող Վիկտոր Մոսկալենկոն, որը հայ շախմատիստին զիջել է լրացուցիչ ցուցանիշներով։

Մրցաշարին մասնակցում են 25 երկրների 180 շախմատիստներ, այդ թվում` 5 գրոսմայստեր եւ 3 միջազգային վարպետ:  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English