UFC-ի չեմպիոն, խառը մենամարտերի իռլանդացի մարզիկ Քոնոր Մաքգրեգորը ստացել է բռնցքամարտի լիցենզիա:
Մաքգրեգորին լիցենզիա են հանձնել ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում: Դեռ հայտնի չէ, թե ինչի համար է իռլանդացին դիմել նման քայլի:
Ավելի վաղ պրոֆեսիոնալ բռնցքամարտի 5 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերը (49–0, 26 նոկաուտ) քննադատել էր Մաքգրեգորին, որը հայտարարել էր, որ պատրաստ է բռնցքամարտի կանոններով մենամարտել ամերիկացու հետ, եթե այդ մենամարտից ստանա 100 միլիոն դոլար:
Հիշեցնենք, որ կարիերան ավարտած Մեյվեզերը պարտություն չի կրել պրոֆեսոինալ ռինգում եւ տարել է 49 հաղթանակ: Վերջերս Մաքգրեգորը դարձել էր պատմության առաջին մարտիկը, որը UFC-ի գործող չեմպիոն է հռչակվում 2 քաշային կարգերում: Ավելի ուշ նա հրաժարվել էր կիսաթեթեւ քաշային կարգում չեմպիոնական գոտուց:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում