Քոնոր Մաքգրեգորը ստացել է բռնցքամարտի լիցենզիա

09:58   2 դեկտեմբերի, 2016

UFC-ի չեմպիոն, խառը մենամարտերի իռլանդացի մարզիկ Քոնոր Մաքգրեգորը ստացել է բռնցքամարտի լիցենզիա:

Մաքգրեգորին լիցենզիա են հանձնել ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում: Դեռ հայտնի չէ, թե ինչի համար է իռլանդացին դիմել նման քայլի:

Ավելի վաղ պրոֆեսիոնալ բռնցքամարտի 5 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերը (49–0, 26 նոկաուտ) քննադատել էր Մաքգրեգորին, որը հայտարարել էր, որ պատրաստ է բռնցքամարտի կանոններով մենամարտել ամերիկացու հետ, եթե այդ մենամարտից ստանա 100 միլիոն դոլար:

Հիշեցնենք, որ կարիերան ավարտած Մեյվեզերը պարտություն չի կրել պրոֆեսոինալ ռինգում եւ տարել է 49 հաղթանակ: Վերջերս Մաքգրեգորը դարձել էր պատմության առաջին մարտիկը, որը UFC-ի գործող չեմպիոն է հռչակվում 2 քաշային կարգերում: Ավելի ուշ նա հրաժարվել էր կիսաթեթեւ քաշային կարգում չեմպիոնական գոտուց:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։