00:08  ,  2 դեկտեմբերի, 2016

«Աստղային մարդը». «Մանչեսթեր Յունայթեդի» տեսանյութը՝ նվիրված Հենրիխ Մխիթարյանին

«Մանչեսթեր Յունայթեդի» մամուլի ծառայությունը պատրաստել է Անգլիական լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի փայլուն ելույթին նվիրված տեսանյութ:

Մանչեսթերյան ակումբի պաշտոնական թվիթերյան էջի քվեարկությամբ հայ ֆուտբոլիստը ճանաչվել էր հանդիպման լավագույն խաղացող: Նա դարձել էր երկու գոլային փոխանցման հեղինակ, «Մանչեսթեր Յունայթեդը» «Վեստ Հեմին» հաղթել էր 4:1 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում