09:18  ,  1 դեկտեմբերի, 2016

Հենրիխ Մխիթարյան vs «Վեստ Հեմ» (ֆոտո)

Տեսանյութում ներկայացված են «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ լավագույն դրվագները լոնդոնյան «Վեստ Հեմի» դեմ Անգլիական լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի խաղում (4:1):

Մանչեսթերում կայացած խաղում Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը մեկնարկային կազմում հանդես էր եկել 90 րոպե եւ դարձել 2 գոլային փոխանցման հեղինակ: Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» թվիթերյան էջում անցկացված քվեարկությամբ ճանաչվել էր հանդիպման լավագույն ֆուտբոլիստ` ստանալով ձայների 78 տոկոսը:

«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել էր 4:1 հաշվով, իսկ հաջորդ փուլում կմրցի «Հալ Սիթիի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում