13:44  ,  10 հուլիսի, 2012

ՈւԵՖԱ-ն զգուշացրել է Ջեկ Ուիլշիրին

Ֆուտբոլի Անգլիայի ազգային հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Ջեկ Ուիլշիրը զգուշացվել է ՈւԵՖԱ-ի կողմից: 20-ամյա ֆուտբոլիստը կասկածվում է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի՝ «Օլիմպիակոս» - «Արսենալ» խաղում խաղադրույք կատարելու մեջ:

Ուիլշիրն ու «Արսենալի» կիսապաշտպան Էմանուել Ֆիմպոնգն «Օլիմպիակոսի» հետ խաղից առաջ քննարկել են խաղադրույք կատարելու տարբերակը:

«Այսօր երեկոյան Չեմպիոնների լիգան է: Առա՛ջ, «Արսենալ»: Այն, որ առաջին գոլը դու կխփես, գործակիցը 150 է: Արժե՞ 10 ֆունտ խաղադրույք կատարել»,- Twitter-ի միջոցով Ուիլշիրը հաղորդագրություն է ուղարկել Ֆրիմպոնգին:

Հիշեցնենք, որ այդ հանդիպումը մեծ նշանակություն չուներ «Արսենալի» համար, քանի որ լոնդոնցիներն արդեն քառորդ եզրափակիչի ուղեգիր էին ձեռք բերել:
Ուիլշիրը հայտարարել է, որ ինքն ուղղակի կատակել է, սակայն ՈւԵՖԱ-ն չի գնահատել երիտասարդ կիսապաշտպանի հումորի զգացումը եւ զգուշացրել է անգլիացուն: Այդ միջադեպից հետո Ուիլշիրը փակել է Twitter-ի իր էջը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում