12:08  ,  30 նոյեմբերի, 2016

Հենրիխ Մխիթարյանին ընդգրկել են տարվա 100 լավագույն ֆուտբոլիստների ցուցակում

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը FourFourTwo-ի վարկածով ընդգրկվել է 2016 թվականի 100 լավագույն ֆուտբոլիստների ցուցակում: Հայաստանի հավաքականի  ավագը հայտնվել է 60-րդ տեղում:

Աղբյուրը հիշեցրել է, որ Մխիթարյանը նախորդ մրցաշրջանում Դորտմունդի «Բորուսիայի» կազմում տարվա լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել Բունդեսլիգայի ֆուտբոլիստների վարկածով:

FourFourTwo-ը տարվա 40 լավագույն ֆուտբոլիստներին դեռ չի ներկայացրել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով