11:40  ,  30 նոյեմբերի, 2016

NBA. Չեմպիոնի պարտությունն ու օրվա լավագույն տասնյակը

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) 71-րդ կանոնավոր առաջնության հերթական տուրում գործող չեմպիոն «Քլիվլենդը» մրցակցի խաղահրապարակում 101:118 հաշվով պարտվել է «Միլուոկիին»:

Խաղի ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել «Միլուոկիի» հարձակվող Յաննիս Ադետոկումբոն, որը վաստակել է 34 միավոր: «Քլիվլենդի» առաջատար Լեբրոն Ջեյմսը հավաքել է 22 միավոր:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը, որը գլխավորում է հենց Յաննիս Ադետոկումբոն:

NBA, կանոնավոր առաջնություն

«Շառլոտ» – «Դետրոյտ»՝ 89:112 (25:33, 29:24, 20:27, 15:28)

«Բրուքլին» – «Կլիպերս» 127:122 (լրացուցիչ ժամանակում) (24:28, 29:37, 20:21, 34:21, 20:15)

«Միլուոկի» – «Քլիվլենդ»՝ 118:101 (30:32, 28:22, 34:20, 26:27)

«Նոր Օրլեան» – «Լեյքերս»՝ 105:88 (33:22, 32:19, 24:22, 16:25)

«Սան Անտոնիո» – «Օռլանդո»՝ 83:95 (20:16, 23:29, 21:30, 19:20)

«Յուտա» – «Հյուսթոն»՝ 120:101 (38:29, 24:21, 23:23, 35:28)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում