13:13  ,  10 հուլիսի, 2012

Դավիթ Հարությունյանը կես միավոր է զիջում առաջատարին

Գրոսմայստեր Դավիթ Հարությունյանը (Վրաստան) Լեհաստանի Վրոցլավ քաղաքում անցկացվող շախմատային բաց մրցաշարում 7-րդ տուրից հետո վաստակել է 5.5 միավոր եւ 47 մասնակիցների մեջ ընթանում է երկրորդ տեղում: Հարությունյանը միայն կես միավորով է հետ մնում առաջատարից` միջազգային վարպետ Կամիլ Դրագունից (Լեհաստան):

Գրոսմայստեր Սերգեյ Կասպարովը (Բելառուս) վաստակել է 4,5 միավոր:

Մրցաշարի ավարտին մնում է երկու տուր, տեղեկացնում է armchess.am-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում