13:11  ,  10 հուլիսի, 2012

«Տոտենհեմը» Մոդրիչին չի վաճառի անգլիական ակումբներին

Լոնդոնի «Տոտենհեմի» ղեկավարությունը չի պատրաստվում Խորվաթիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչին վաճառել Անգլիայի Պրեմյեր լիգայում հանդես եկող ակումբներին: Խորվաթ ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրվում են Լոնդոնի «Չելսին» ու «Մանչեսթեր Յունայթեդը»:

«Տոտենհեմը» չի ցանկանում ուժեղացնել մրցակիցների կազմը: Այդ կերպ լոնդոնյան ակումբը եւս մեկ անգամ ընդգծում է, որ Մոդրիչին ձեռք բերելու գլխավոր հավակնորդը Մադրիդի «Ռեալն» է:

26-ամյա Մոդրիչը բազմիցս հայտարարել է, որ ցանկանում է կարիերան շարունակել Արքայական ակումբում:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ խորվաթ կիսապաշտպանին ձեռք բերելու համար «Ռեալը» պատրաստ է վճարել 35 միլիոն եվրո, ինչպես նաեւ «Տոտենհեմին» տրամադրել պորտուգալացի պաշտպան Ռիկարդո Կարվալյոյի տրանսֆերային իրավունքը: 

Եթե մինչեւ հուլիսի 17-ը երկու ակումբները փոխհամաձայնության չգան Մոդրիչի տրանսֆերի հարցնում, նա կմնա «Տոտենհեմում», գրում է The Sun-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում