20:09  ,  29 նոյեմբերի, 2016

Իսպանիայի Գավաթ. Ռոնալդուն, Ռամոսը, Մոդրիչն ու Բենզեման չեն խաղա

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հրապարակել է հայտացուցակը «Կուլտուրալ Լեոնեսայի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի պատասխան խաղին:

Դեկտեմբերի 3-ին Բարսելոնայում կայանալիք Սուպերկլասիկոյից առաջ հանգստանալու հնարավորություն են ստացել Կեյլոր Նավասը, Դանիլոն, Մարսելոն, Սերխիո Ռամոսը, Լուկա Մոդրիչը, Կրիշտիանու Ռոնալդուն եւ Քարիմ Բենզեման:

«Ռեալ»

Դարպասապահներ. Կասիլյա, Ռուբեն Յանյես:

Պաշտպաններ. Կարվախալ, Պեպե, Վարան, Նաչո, Տեխերո:

Կիսապաշտպաններ. Խամես Ռոդրիգես, Կազեմիրո, Կովաչիչ, Ասենսիո, Իսկո, Էդեգոր, Էնցո:

Հարձակվողներ. Լուկաս Վասկես, Մարիանո:

«Ռեալ» - «Լեոնեսա Կուլտուրալ» պատասխան հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 30-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:00-ին: Առաջին խաղում «Ռեալը» հաղթել է 7:1 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում