11:58  ,  10 հուլիսի, 2012

Լոնդոն-2012. Չինաստանը կհաղթի բոլորին

Լոնդոնի Օլիմպիական խաղերում Չինաստանի հավաքականը կնվաճի 48 ոսկե մեդալ եւ կգրավի առաջին տեղը։ Հաշվարկը կատարել է բրիտանացի գիտնական Էմիլի Ուիլյամսը տնտեսագիտության պրոֆեսոր Էնդրյու Բերնարդի հայտնի բանաձեւով։

Հաշվարկի հիմքում ոչ միայն Օլիմպիական խաղերի մասնակիցների տվյալներն ու մարզավիճակն է, այլ նաեւ մարզիկի եւ թիմի երկրի մակրտոնտեսական գործոնները՝ բնակչության քանակը, ազգային տնտեսության զարգացման մակարդակը։

Հաշվարկը ցույց է տվել, որ երկրորդ տեղը կգրավի ԱՄՆ-ի թիմը՝ (35 ոսկե մեդալ), երրորդ տեղը՝ Մեծ Բրիտանիան (25 ոսկե մեդալ), չորրորդ տեղը՝ Ռուսաստանը (21 մեդալ), հինգերորդ տեղը՝ Գերմանիան (15 մեդալ)։

«Բերնարդի բանաձեւով կատարած կանխատեսումներն ապացուցել են բարձր արդյունավետությունը նախկինում եւ կասկածի տակ դնելու պատճառ չկա»,- Ուիլյամսի խոսքը մեջբերում է Vzglyad.ru-ն։

Լոնդոնի Օլիմպիական խաղերին կմասնակցի 205 երկրների 10 հազար 500 մարզիկներ։ 37 մարզաձեւերում կվիճարկվի մեդալների 302 հավաքածու։ Հայաստանը կունենա 25 պատվիրակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով