11:32  ,  10 հուլիսի, 2012

17-ամյա հարձակվողը փորձաշրջան է անցնում «Արսենալում»

Ֆրանսիական «Կանի» հարձակվող Մբայե Նյանգը ժամանել է Լոնդոն՝ «Արսենալում» փորձաշրջան անցնելու համար, հաղորդում է L’Equipe-ը:

17-ամյա ֆուտբոլիստը կարող է խաղալ ինչպես կենտրոնական հարձակվողի դիրքում, այնպես էլ կիսապաշտպանության եզրերում: Փորձաշրջանի ավարտից հետո «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը վերջնական որոշում կկայացնի ֆրանսիացի հարձակվողի հարցում:

Մբայե Նյանգը կարող է դառնալ երկրորդ ֆրանսիացի ֆուտբոլիստը, ով այս ամռանը տեղափոխվում է «Արսենալ»: Ավելի վաղ լոնդոնյան ակումբը ձեռք էր բերել Ֆրանսիայի նախորդ առաջնության լավագույն ռմբարկու Օլիվյե Ժիրուին:

Ֆրանսիայի ավարտված առաջնությունում Նյանգը «Կանի» կազմում անցկացրել է 23 հանդիպում եւ դարձել է երկու գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում