01:59  ,  25 նոյեմբերի, 2016

Հենրիխ Մխիթարյանի վերադարձը. «Մանչեսթեր Յունայթեդը» վստահ հաղթանակ տարավ (ֆոտո)

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը երկարատեւ դադարից հետո խաղաց «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում եւ անգլիական ակումբին օգնեց վստահ հաղթանակ տանել ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 5-րդ տուրում: Ժոզե Մոուրինյոյի թիմի մրցակիցն էր հոլանդական «Ֆեյենորդը», որը Մանչեսթերի «Օլդ Տրաֆորդ» ստադիոնում բաց թողեց 4 անպատասխան գոլ:

Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում հանդես եկավ 82 րոպե եւ լավագույն խաղն անցկացրեց Դորտմունդի «Բորուսիայից» հեռանալուց հետո: Առաջին խաղակեսում թիմակիցները շատ չէին օգտագործում Հենրիխին, որը գրեթե անսխալ էր գործում, իսկ ընդմիջումից հետո հայ կիսապաշտպանն ամենաակտիվներից էր խաղադաշտում եւ թողեց հիանալի տպավորություն: Նա ունեցավ նաեւ գոլային պահեր, որոնք օգտագործել չհաջողվեց:

Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում նախորդ անգամ խաղացել էր սեպտեմբերի 10-ին, երբ նաեւ վնասվածք էր ստացել «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում՝ փոխարինվելով ընդմիջմանը:

Ժոզե Մոուրինյոյի թիմը «Ֆեյենորդի» նկատմամբ ռեւանշի հասավ առաջին շրջանում կրած պարտության համար եւ 9 միավորով բարձրացավ երկրորդ տեղ: Խմբի առաջատար «Ֆեներբահչեն» ունի 10 միավոր, «Ֆեյենորդը»՝ 7, իսկ ուկրաինական «Զարյան»՝ 2:

Եվրոպայի լիգա, խմբային փուլ, 5-րդ տուր

A խումբ

«Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) - «Ֆեյենորդ» (Հոլանդիա)՝ 4:0

Ուեյն Ռունի, 35, Խուան Մատա, 69, Բրեդ Ջոնս, 75 (ինքնագոլ), Ջեսի Լինգարդ, 90+2

«Ֆեներբահչե» (Թուրքիա) - «Զարյա» (Ուկրաինա)՝ 2:0

Միրոսլավ Ստոխ, 59, Սիմոն Կյաեր, 67

B խումբ

«Աստանա» (Ղազախստան) - ԱՊՕԵԼ (Կիպրոս)՝ 2:1

«Օլիմպիակոս» (Հունաստան) - «Յանգ Բոյզ» (Շվեյցարիա)՝ 1:1

C խումբ

«Գաբալա» (Ադրբեջան) - «Անդերլեխտ» (Բելգիա)՝ 1:3

«Սենտ Էթյեն» (Ֆրանսիա) - «Մայնց» (Գերմանիա)՝ 0:0

D խումբ

«Զենիթ» (Ռուսաստան) - «Մաքաբի Թել Ավիվ» (Իսրայել)՝ 2:0

«Դանդոլկ» (Իռլանդիա) - «ԱԶ Ալկմար» (Հոլանդիա)՝ 0:1

E խումբ

«Ռոմա» (Իտալիա) - «Վիկտորիա Պլզեն» (Չեխիա)՝ 4:1

«Աուստրիա» (Ավստրիա) - «Աստրա» (Ռումինիա)՝ 1:2

F խումբ

«Գենկ» (Բելգիա) - «Ռապիդ» (Ավստրիա)՝ 1:0

«Աթլետիկ Բիլբաո» (Իսպանիա) - «Սասուոլո» (Իտալիա)՝ 3:2

G խումբ

«Սելտա» (Իսպանիա) - «Ստանդարտ» (Բելգիա)՝ 1:1

«Այաքս» (Հոլանդիա) - «Պանատինաիկոս» (Հունաստան)՝ 2:0

H խումբ

«Շախտյոր» (Ուկրաինա) - «Կոնյասպոր» (Թուրքիա)՝ 4:0

«Գենտ» (Բելգիա) - «Բրագա» (Պորտուգալիա)՝ 2:2

I խումբ

«Կրասնոդար» (Ռուսաստան) - «Զալցբուրգ» (Ավստրիա)՝ 1:1

«Շալկե» (Գերմանիա) - «Նիցա» (Ֆրանսիա)՝ 2:0

J խումբ

«Ֆիորենտինա» (Իտալիա) - ՊԱՕԿ (Հունաստան)՝ 2:3

K խումբ

«Սպարտա» (Չեխիա) - «Սաութհեմփթոն» (Անգլիա)՝ 1:0

«Հապոել Բեր Շեւա» (Իսրայել) - «Ինտեր» (Իտալիա)՝ 3:2

L խումբ

«Ցյուրիխ» (Շվեյցարիա) - «Վիլյառեալ» (Իսպանիա)՝ 1:1

«Ստյաուա» (Ռումինիա) - «Օսմանլիսպոր» (Թուրքիա)՝ 2:1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով