09:06  ,  10 հուլիսի, 2012

«Չելսին» 25 միլիոն ֆունտ կվճարի 20-ամյա բրազիլացու համար

Ֆուտբոլի Բրազիլիայի ազգային հավաքականի եւ «Ինտերնասիոնալի» կիսապաշտպան Օկար դոս Սանթոսն առաջիկայում կտեղափոխվի Լոնդոնի «Չելսի»: 20-ամյա բրազիլացու տեղափոխության համար լոնդոնյան ակումբը կվճարի 25 միլիոն ֆունտ ստերլինգ, գրում է The Daily Mail-ը:

Օսկարի ծառայություններով հետաքրքրվում է նաեւ Լոնդոնի «Տոնեհեմը», որը 18 միլիոն ֆունտ էր առաջարկել կիսապաշտպանի համար:

«Չելսիի» գլխավոր  մարզիչ Ռոբերտո դի Մատեոն հայտարարել է, որ Մարկո Մարինից եւ Էդեն Ազարից բացի թիմը նոր հարձակողական ֆուտբոլիստների կարիք ունի:

Օսկար դոս Սանթոսը Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում անցկացրել է վեց հանդիպում եւ դարձել է մեկ գոլի հեղինակ: «Ինտերնասիոնալում» անցկացրած 70 խաղերում խփել է 19 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում