10:19  ,  24 նոյեմբերի, 2016

Չեմպիոնների լիգա. 12 ակումբներ ապահովել են փլեյ-օֆֆի ուղեգիր

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրից առաջ 1/8 եզրափակիչի ուղեգիր են նվաճել 12 ակումբներ:

5 խաղերից հետո փլեյ-օֆֆում իրենց տեղն ապահովել են՝ Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալը», «Աթլետիկոն», «Բարսելոնան», անգլիական «Արսենալը», «Մանչեսթեր Սիթին», «Լեսթերը», Մյունխենի «Բավարիան», Դորտմունդի «Բորուսիան», Լեւերկուզենի «Բայերը», ֆրանսիական ՊՍԺ-ն, «Մոնակոն» ու Թուրինի «Յուվենտուսը»:

1/8 եզրափակիչի վերջին 4 ուղեգրերը կվիճարկվեն վերջին տուրում, որը կանցկացվի դեկտեմբերի 6-ին եւ 7-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում