09:20  ,  21 նոյեմբերի, 2016

Գեղարդ Մուսասին նոկաուտով հաղթել է ռեւանշ մենամարտում (ֆոտոշարք)

Հոլանդիան ներկայացնող հայ մարտիկ Գեղարդ Մուսասին (Մովսեսյան) ջամայկացի Յուրայ Հոլի դեմ ռեւանշ մենամարտում հաղթել է նոկաուտով:

Հյուսիսային Իռլանդիայի մայրաքաղաք Բելֆաստում կայացած UFC Fight Night 99 խառը մենամարտերի (MMA) մրցաշարի հանդիպումն ավարտվել է առաջին ռաունդում, երբ մրցավարը Մուսասիի հարվածների շարքից հետո ստիպված է եղել դադարեցնել մարտը:

«Մենք կանգ չենք առնելու: UFC-ի գոտին մերն է լինելու: Եկել է մեր ժամանակը: Շնորհակալ եմ Յուրայ Հոլին ռեւանշի համար: Անհամբերությամբ կսպասեմ նրա հաջորդ մենամարտին»,- մենամարտից հետո ֆեյսբուքյան էջում գրել է Գեղարդ Մուսասին:

Հիշեցնենք, որ հայ մարտիկը Յուրայ Հոլին հանդիպել էր նաեւ նախորդ տարվա սեպտեմբերին, երբ ջամայկացին նրան նոկաուտով հաղթել էր Ճապոնիայում անցկացված մրցաշարում:

Գեղարդ Մուսասին ծնվել է Իրանում, իսկ 4 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Հոլանդիա։ Դպրոցն ավարտելուց հետո Գեղարդը եղբոր պես սկսել է մարզվել եւ մասնակցել խառը մենամարտերի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում