16:54  ,  12 նոյեմբերի, 2016

Հայաստան - Իտալիա՝ 1:2

Երեւանում անցկացվող ֆուտբոլի Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների 2017թ. առաջնության ընտրական 7-րդ խմբի մրցաշարի երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը 1:2 հաշվով պարտվեց իտալացիներին, որոնք հաղթական գոլը խփեցին ավելացված ժամանակում:

«Բանանց» մարզադաշտում կայացած խաղի առաջին խաղակեսից հետո հյուրերն առջեւում էին հաշվի մեջ, իսկ 81-րդ րոպեին Էրիկ Պետրոսյանը խփեց հայկական թիմի պատասխան գոլը: 90-րդ րոպեին Հայաստանի թիմի դարպասապահ Նիկոլաս Մելիքյանը սեփական տուգանայինում խախտեց կանոնները եւ ստացավ կարմիր քարտ, իսկ իտալացիները 11 մետրանոցից խփեցին հաղթական գոլը: Քանի որ դաշտի տերերը կատարել էին բոլոր փոփոխությունները, 11 մետրանոցի ժամանակ դարպասապահի պարտականությունները կատարում էր հարձակվող Էրիկ Պետրոսյանը:

Օրվա մյուս խաղում Հունգարիայի եւ Շվեյցարիայի հավաքականները կհանդիպեն Ավանի Ֆուտբոլի ակադեմիայում:

Հիշեցնենք, որ առաջին տուրում Հայաստանի Մ-19 հավաքականը 0:4 հաշվով պարտվել էր շվեյցարացիներին, իսկ Իտալիան ուժեղ էր գտնվել Հունգարիայից՝ 1:0:

Եվրո-2017, ընտրական 7-րդ խմբի մրցաշար
Երկրորդ տուր

Հայաստան – Իտալիա՝ 1:2

Էրիկ Պետրոսյան, 81 – Պատրիկ Կուտրոնե, 13, Ռիկարդո Մարչիցա, 90+3 (11մ)

Հեռացում՝ Նիկոլաս Մելիքյան, 90 (Հայաստան)

Հայաստան. Նիկոլաս Մելիքյան, Էդգար Գրիգորյան, Հայկ Սարգսյան, Հովհաննես Նազարյան, Էմիլ Ղուկասյան, Էրիկ Վարդանյան (Հրաչիկ Գևորգյան, 46), Հայկ Գալստյան, Էրիկ Պետրոսյան, Հովհաննես Հարությունյան, Պետրոս Տեր-Պետրոսյան (Ալբերտ Մնացականյան, 71), Վահան Բիչախչյան (Էդգար Մովսիսյան, 84)

Հունգարիա – Շվեյցարիա՝ 18:00-ին

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Latest news