16:54 12 նոյեմբերի, 2016Երեւանում անցկացվող ֆուտբոլի Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների 2017թ. առաջնության ընտրական 7-րդ խմբի մրցաշարի երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը 1:2 հաշվով պարտվեց իտալացիներին, որոնք հաղթական գոլը խփեցին ավելացված ժամանակում:
«Բանանց» մարզադաշտում կայացած խաղի առաջին խաղակեսից հետո հյուրերն առջեւում էին հաշվի մեջ, իսկ 81-րդ րոպեին Էրիկ Պետրոսյանը խփեց հայկական թիմի պատասխան գոլը: 90-րդ րոպեին Հայաստանի թիմի դարպասապահ Նիկոլաս Մելիքյանը սեփական տուգանայինում խախտեց կանոնները եւ ստացավ կարմիր քարտ, իսկ իտալացիները 11 մետրանոցից խփեցին հաղթական գոլը: Քանի որ դաշտի տերերը կատարել էին բոլոր փոփոխությունները, 11 մետրանոցի ժամանակ դարպասապահի պարտականությունները կատարում էր հարձակվող Էրիկ Պետրոսյանը:
Օրվա մյուս խաղում Հունգարիայի եւ Շվեյցարիայի հավաքականները կհանդիպեն Ավանի Ֆուտբոլի ակադեմիայում:
Հիշեցնենք, որ առաջին տուրում Հայաստանի Մ-19 հավաքականը 0:4 հաշվով պարտվել էր շվեյցարացիներին, իսկ Իտալիան ուժեղ էր գտնվել Հունգարիայից՝ 1:0:
Եվրո-2017, ընտրական 7-րդ խմբի մրցաշար
Երկրորդ տուր
Հայաստան – Իտալիա՝ 1:2
Էրիկ Պետրոսյան, 81 – Պատրիկ Կուտրոնե, 13, Ռիկարդո Մարչիցա, 90+3 (11մ)
Հեռացում՝ Նիկոլաս Մելիքյան, 90 (Հայաստան)
Հայաստան. Նիկոլաս Մելիքյան, Էդգար Գրիգորյան, Հայկ Սարգսյան, Հովհաննես Նազարյան, Էմիլ Ղուկասյան, Էրիկ Վարդանյան (Հրաչիկ Գևորգյան, 46), Հայկ Գալստյան, Էրիկ Պետրոսյան, Հովհաննես Հարությունյան, Պետրոս Տեր-Պետրոսյան (Ալբերտ Մնացականյան, 71), Վահան Բիչախչյան (Էդգար Մովսիսյան, 84)
Հունգարիա – Շվեյցարիա՝ 18:00-ին
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.