21:00  ,  5 նոյեմբերի, 2016

«Մանչեսթեր Սիթին» հաղթանակը բաց թողեց ավելացված ժամանակում

Անգլիական Պրեմյեր լիգայի 11-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» չկարողացավ տանը հաղթել «Միդլսբրոյին»: Արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոյի գոլի շնորհիվ մանչեսթերցիները հաշվի մեջ առջեւում էին մինչեւ 91-րդ րոպեն, սակայն հյուրերը փրկվեցին պարտությունից: Դա Ագուերոյի 150-րդ գոլն էր «Մանչեսթեր Սիթիում», որի կազմում նա խաղում է 2011-ից:

«Մանչեսթեր Սիթին» մեկական միավոր առաջ անցավ 2-3-րդ տեղերը բաժանող «Արսենալից» ու «Լիվերպուլից», որոնք մեկական խաղ պակաս են անցկացրել:

Անգլիայի առաջնություն, 11-րդ տուր

«Մանչեսթեր Սիթի» - «Միդլսբրո»՝ 1:1

Սերխիո Ագուերո, 43 - Մարտեն Դե Ռուն, 90+1

«Բարնլի» - «Քրիսթալ Փելաս»՝ 3:2

Սեմ Վուկս, 2, Յոհան Գուդմունդսոն, 14, Էշլի Բարնս, 90+4 – Քոնոր Վիքհեմ, 60, Կրիստիան Բենտեկե, 81 (11մ)

«Բորնմութ» - «Սանդերլենդ»՝ 1:2

Դեն Գոսլինգ, 11 – Վիկտոր Անիչեբե, 33, Ջերմեյն Դեֆո, 74 (11մ)

Հեռացում՝ Ստիվեն Պինար, 59 («Սանդերլենդ»)

«Վեստ Հեմ» - «Սթոք Սիթի»՝ 1:1

Մայքլ Անտոնիո, 65 – Բոյան Կրկիչ, 75

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news