10:05  ,  4 նոյեմբերի, 2016

Մոուրինյոյին Հենրիխ Մխիթարյանի մասին հարցրել է ադրբեջանցի լրագրողը

«Մանչեսթեր Յունայթեդի» եւ թուրքական «Ֆեներբահչեի» միջեւ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի չորրորդ տուրի հանդիպման հետխաղյա ասուլիսում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վերադարձի մասին անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին հարցրել է ադրբեջանցի լրագրողը:

«Հենրիխ Մխիթարյանը պետք է անի ավելին: Ամեն բան շատ պարզ է: Մենք մեծ սպասելիքներ ունենք ակումբում: Ունենք այդ դիրքում հանդես եկող շատ խաղացողներ: Նա պետք է խաղա ավելի լավ, քան Խուան Մատան, Ջեսի Լինգարդն ու Անտոնի Մարտիալը: Աշխարհում յուրաքանչյուր մարզիչ ցանկանում է հաղթել խաղերը, ցանկացած մարզիչ ցանկանում է խաղացնել այն ֆուտբոլիստներին, որոնք կարող են օգտակար լինել թիմին, եւ ես բացառություն չեմ»,- ասել է Մոուրինյոն, փոխանցում է Daily Mail-ը:

Հիշեցնենք, որ Ստամբուլում կայացած խաղում անգլիական ակումբը պարտվել էր 1:2 հաշվով, իսկ Հենրիխ Մխիթարյանը փոխարինման դուրս եկավ 61-րդ րոպեին՝ անցկացնելու առաջին հանդիպումը վնասվածքից հետո: Նա խաղադաշտից բացակայում է սեպտեմբերի 10-ից, երբ նրա ազդրի վնասվածքը կրկնվել էր «Մանչեսթեր Սիթիի» դեմ Պրեմյեր լիգայի խաղում:

Տեսանյութում ադրբեջանցի լրագրողի հարցը՝ 6:40-ից

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում