14:10  ,  3 նոյեմբերի, 2016

6 տարի անց Ֆալկաոն գոլ խփեց Չեմպիոնների լիգայում

«Մոնակոյի» կոլումբացի հարձակվող Ռադամել Ֆալկաոն, դուբլի հեղինակ դառնալով Մոսկվայի ԲԿՄԱ-ի դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի խաղում, ընդհատեց իր առանց գոլի շարքն այդ մրցաշարում:

Նախորդ անգամ Ֆալկաոն Չեմպիոնների լիգայում գոլ էր խփել մոտ 6.5 տարի առաջ: 2010 թվականի փետրվարի 17-ին նա պորտուգալական «Պորտուի» կազմում գրավել էր Լոնդոնի «Արսենալի» դարպասը, փոխանցում է Goal.com-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում