10:17  ,  3 նոյեմբերի, 2016

Չեմպիոնների լիգա. Ակինֆեեւի հակառեկորդը շարունակվեց Մոնակոյում

Մոսկվայի ԲԿՄԱ-ի դարպասապահ Իգոր Ակինֆեեւը, գոլ բաց թողնելով «Մոնակոյի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի խաղում, թարմացրեց իր բացառիկ հակառեկորդը:

Ռուսաստանի հավաքականի 30-ամյա դարպասապահը Չեմպիոնների լիգայում գոլ բաց թողեց 41-րդ խաղում անընդմեջ: Չեմպիոնների լիգայում Ակինֆեեւը նախորդ անգամ «չոր» հանդիպում անցկացրել է մոտ 10 տարի առաջ՝ 2006-ի նոյեմբերի 1-ին Լոնդոնում գոլ բաց չթողնելով «Արսենալից»:

Հիշեցնենք, որ կոլումբացի հարձակվող Ռադամել Ֆալկաոյի դուբլի օգնությամբ «Մոնակոն» հաղթել էր 3:0 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում