Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 10-րդ տուրում «Բարսելոնան» սեփական դաշտում նվազագույն հաշվով առավելության հասավ վերջին տեղում գտնվող «Գրանադայի» նկատմամբ: Դա կատալոնական ակումբի 1500-րդ խաղն էր «Նոու Կամպ» ստադիոնում:
«Բարսելոնան» հենց սկզբիվ ուներ տարածքային մեծ առավելություն, սակայն առաջին խաղակեսում գոլային պահերը շատ չէին: Թիմերն ընդմիջման գնացին 0:0 հաշվի ժամանակ, իսկ երկրորդ խաղակեսի սկզբնամասում «Բարսելոնան» բացեց հաշիվը: 48-րդ րոպեին շրջադարձ հարվածով աչքի ընկավ բրազիլացի կիսապաշտպան Ռաֆինյան: Ընդմիջումից հետո դաշտի տերերն ունեցան մի քանի իրական գոլային պահեր, բայց բավարարվեցին մեկ գոլով:
«Բարսելոնան» 22 միավորով բարձրացավ երկրորդ տեղ եւ 2 միավոր է հետ Մադրիդի «Ռեալից»:
Մադրիդի «Աթլետիկոն» բելգիացի կիսապաշտպան Յաննիկ Ֆերեյրա-Կարասկոյի ու ֆրանսիացի հարձակվող Կեւին Գամեյրոյի դուբլերի օգնությամբ 4:2 հաշվով հաղթեց «Մալագային» եւ 21 միավորով հավասարվեց երրորդ տեղում գտնվող «Սեւիլիային»:
Իսպանիայի առաջնություն, 10-րդ տուր
«Բարսելոնա» - «Գրանադա»՝ 1:0
Ռաֆինյա, 48
«Աթլետիկո» - «Մալագա»՝ 4:2
Յաննիկ Ֆերեյրա-Կարասկո, 7, 86, Կեւին Գամեյրո, 24, 44 – Սանդրո Ռամիրես, 32, Իգնասիո Կամաչո, 62
Հեռացումներ՝ Ստեֆան Սավիչ, 60 – Չորի Կաստրո, 88
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:44 , 29 սեպտեմբերի
23:53 , 28 սեպտեմբերի 
22:55 , 28 սեպտեմբերի 
22:48 , 28 սեպտեմբերի 
22:13 , 28 սեպտեմբերի 
21:49 , 28 սեպտեմբերի 
21:27 , 28 սեպտեմբերի 
20:47 , 28 սեպտեմբերի 
19:38 , 28 սեպտեմբերի
19:05 , 28 սեպտեմբերի