00:36 30 հոկտեմբերի, 2016Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 10-րդ տուրում «Բարսելոնան» սեփական դաշտում նվազագույն հաշվով առավելության հասավ վերջին տեղում գտնվող «Գրանադայի» նկատմամբ: Դա կատալոնական ակումբի 1500-րդ խաղն էր «Նոու Կամպ» ստադիոնում:
«Բարսելոնան» հենց սկզբիվ ուներ տարածքային մեծ առավելություն, սակայն առաջին խաղակեսում գոլային պահերը շատ չէին: Թիմերն ընդմիջման գնացին 0:0 հաշվի ժամանակ, իսկ երկրորդ խաղակեսի սկզբնամասում «Բարսելոնան» բացեց հաշիվը: 48-րդ րոպեին շրջադարձ հարվածով աչքի ընկավ բրազիլացի կիսապաշտպան Ռաֆինյան: Ընդմիջումից հետո դաշտի տերերն ունեցան մի քանի իրական գոլային պահեր, բայց բավարարվեցին մեկ գոլով:
«Բարսելոնան» 22 միավորով բարձրացավ երկրորդ տեղ եւ 2 միավոր է հետ Մադրիդի «Ռեալից»:
Մադրիդի «Աթլետիկոն» բելգիացի կիսապաշտպան Յաննիկ Ֆերեյրա-Կարասկոյի ու ֆրանսիացի հարձակվող Կեւին Գամեյրոյի դուբլերի օգնությամբ 4:2 հաշվով հաղթեց «Մալագային» եւ 21 միավորով հավասարվեց երրորդ տեղում գտնվող «Սեւիլիային»:
Իսպանիայի առաջնություն, 10-րդ տուր
«Բարսելոնա» - «Գրանադա»՝ 1:0
Ռաֆինյա, 48
«Աթլետիկո» - «Մալագա»՝ 4:2
Յաննիկ Ֆերեյրա-Կարասկո, 7, 86, Կեւին Գամեյրո, 24, 44 – Սանդրո Ռամիրես, 32, Իգնասիո Կամաչո, 62
Հեռացումներ՝ Ստեֆան Սավիչ, 60 – Չորի Կաստրո, 88
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.