Օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը վիրահատության է ենթարկվել Գերմանիայում: 27-ամյա ըմբիշի վիրահատությունը հաջող է անցել: Այդ մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է մարզական ֆունկցիոներ Արսեն Բադալյանը, որը Միհրան Հարությունյանի հետ Գերմանիայում է:
«Վիրահատությունն ավարտված է: Շնորհակալություն բժիշկ Գերդին կատարած աշխատանքի համար: Առջեւում վերականգնողական երկարատեւ փուլն է, որը կտեւի մի քանի ամիս: Ամեն բան նորմալ է: Բուժվողը կայուն լավ է զգում իրեն»,- գրել է Արսեն Բադալյանը:
Հիշեցնենք, որ Միհրան Հարությունյանը Ռիո դե Ժանեյրոյում ավարտված 31-րդ ամառային Օլիմպիական խաղերում հանդես էր եկել ուսի վնասվածքով։ Ռիո-2016-ի եզրափակիչում նա խայտառակ կողմնակալ մրցավարության պատճառով պարտվել է սերբ Դավոր Շտեֆանեկին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում