15:50  ,  13 հոկտեմբերի, 2016

Ուսեյն Բոլթի արձանը կտեղադրվի Բոբ Մարլիի արձանի հարեւանությամբ

Ջամայկայի ղեկավարությունը որոշել է երկրի մայրաքաղաք Քինգսթոնում տեղադրել 9-ակի օլիմպիական չեմպիոն, 100 եւ 200 մետր վազքի աշխարհի ռեկորդակիր Ուսեյն Բոլթի արձանը, հաղորդում է BBC-ն։ Արձանը կլինի Ազգային ստադիոնի զբոսայգում։

Այդ պատվին կարժանանան նաեւ ջամայկացի օլիմպիական չեմպիոն, աթլետներ Շելի-Էն Ֆրեյզեր-Փրայսը, Վերոնիկա Քեմփբել-Բրաունը եւ Ասաֆա Փաուելը։ Չորս արձանները կստեղծվեն առաջիկա երկու տաում։ Մարզիկների արձանները կլինեն լեգենդար երաժիշտ Բոբ Մարլիի արձանի հարեւանությամբ։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում