09:11  ,  13 հոկտեմբերի, 2016

Հենրիխ Մխիթարյանը պատրաստ կլինի «Լիվերպուլի» դեմ խաղին

«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ազդրի մկանային վնասվածքից հետո լիարժեք վերականգնվել է եւ պատրաստ կլինի «Լիվերպուլի» դեմ հանդիպմանը, հաղորդում է բրիտանական telegraph-ը: 

Անգլիայի առաջնության «Լիվերպուլ» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը հոկտեմբերի 17-ին է եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին:

«Մանչեսթեր Յունայթեդի» բժշկական շտաբի խնդրանքով, Հենրիխ Մխիթարյանը չէր միացել Հայաստանի թիմին Ռումինիայի (0:5) եւ Լեհաստանի (1:2) հավաքականների դեմ աշխարհի առաջնության ընտրական խաղերում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում