«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ազդրի մկանային վնասվածքից հետո լիարժեք վերականգնվել է եւ պատրաստ կլինի «Լիվերպուլի» դեմ հանդիպմանը, հաղորդում է բրիտանական telegraph-ը:
Անգլիայի առաջնության «Լիվերպուլ» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը հոկտեմբերի 17-ին է եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին:
«Մանչեսթեր Յունայթեդի» բժշկական շտաբի խնդրանքով, Հենրիխ Մխիթարյանը չէր միացել Հայաստանի թիմին Ռումինիայի (0:5) եւ Լեհաստանի (1:2) հավաքականների դեմ աշխարհի առաջնության ընտրական խաղերում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում