Ֆուտբոլի աշխարհի 2018թ. առաջնության ընտրական փուլի հարավամերիկյան գոտու մրցաշարի 9-րդ տուրում Արգենտինայի հավաքականն առանց Լիոնել Մեսիի 2:2 հաշվով ավարտեց Պերուի դեմ արտագնա խաղը, իսկ Բրազիլիան տանը 5:0 հաշվով հաղթեց Բոլիվիային:
Ամերիկայի գավաթակիր Չիլին հյուրընկալվելիս 0:3 հաշվով պարտվեց Էկվադորին, իսկ առաջատար Ուրուգվայը սեփական խաղադաշտում շանս չտվեց Վենեսուելային՝ 3:0:
Ուրուգվայը միավորների քանակը հասցրեց 19-ին, իսկ Բրազիլիան 18 միավորով երկրորդն է: Արգենտինացիները, Կոլումբիան ու Էկվադորը հավաքել են 16-ական միավոր եւ բաժանում է 3-5-րդ տեղերը:
ԱԱ-2018-ի ընտրական փուլ, հարավամերիկյան գոտի, 9-րդ տուր
Բրազիլիա – Բոլիվիա՝ 5:0
Նեյմար, 11, Ֆելիպե Կոուտինյո, 26, Ֆելիպե Լուիս, 39, Գաբրիել, 44, Ռոբերտո Ֆիրմինո, 76
Պերու – Արգենտինա՝ 2:2
Պաբլո Գերերո, 58, Կրիստիան Կուեւա, 84 (11մ) - Ռամիրո Մորի, 16, Գոնսալո Իգուաին, 77
Ուրուգվայ – Վենեսուելա՝ 3:0
Նիկոլաս Լոդեյրո, 29, Էդինսոն Կավանի, 46, 79
Պարագվայ – Կոլումբիա՝ 0:1
Էդվին Կարդոնա, 90+1
Էկվադոր – Չիլի՝ 3:0
Անտոնիո Վալենսիա, 19, Կրիստիան Ռամիրես, 23, Ֆելիպե Կայսեդո, 46
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:54 , 10 սեպտեմբերի 
23:21 , 9 սեպտեմբերի
22:39 , 9 սեպտեմբերի
21:05 , 9 սեպտեմբերի
20:29 , 9 սեպտեմբերի
19:50 , 9 սեպտեմբերի
19:18 , 9 սեպտեմբերի
18:55 , 9 սեպտեմբերի 
18:01 , 9 սեպտեմբերի
17:17 , 9 սեպտեմբերի