ԱԱ-2018. Արգենտինան չհաղթեց առանց Մեսիի, Բրազիլիան խփեց 5 գոլ

09:29   7 հոկտեմբերի, 2016

Ֆուտբոլի աշխարհի 2018թ. առաջնության ընտրական փուլի հարավամերիկյան գոտու մրցաշարի 9-րդ տուրում Արգենտինայի հավաքականն առանց Լիոնել Մեսիի 2:2 հաշվով ավարտեց Պերուի դեմ արտագնա խաղը, իսկ Բրազիլիան տանը 5:0 հաշվով հաղթեց Բոլիվիային:

Ամերիկայի գավաթակիր Չիլին հյուրընկալվելիս 0:3 հաշվով պարտվեց Էկվադորին, իսկ առաջատար Ուրուգվայը սեփական խաղադաշտում շանս չտվեց Վենեսուելային՝ 3:0:

Ուրուգվայը միավորների քանակը հասցրեց 19-ին, իսկ Բրազիլիան 18 միավորով երկրորդն է: Արգենտինացիները, Կոլումբիան ու Էկվադորը հավաքել են 16-ական միավոր եւ բաժանում է 3-5-րդ տեղերը:

ԱԱ-2018-ի ընտրական փուլ, հարավամերիկյան գոտի, 9-րդ տուր

Բրազիլիա – Բոլիվիա՝ 5:0

Նեյմար, 11, Ֆելիպե Կոուտինյո, 26, Ֆելիպե Լուիս, 39, Գաբրիել, 44, Ռոբերտո Ֆիրմինո, 76

Պերու – Արգենտինա՝ 2:2

Պաբլո Գերերո, 58, Կրիստիան Կուեւա, 84 (11մ) - Ռամիրո Մորի, 16, Գոնսալո Իգուաին, 77 

Ուրուգվայ – Վենեսուելա՝ 3:0

Նիկոլաս Լոդեյրո, 29, Էդինսոն Կավանի, 46, 79

Պարագվայ – Կոլումբիա՝ 0:1

Էդվին Կարդոնա, 90+1

Էկվադոր – Չիլի՝ 3:0

Անտոնիո Վալենսիա, 19, Կրիստիան Ռամիրես, 23, Ֆելիպե Կայսեդո, 46



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.