Մոսկվայում ավարտին մոտեցող շախմատի աշխարհի 8-րդ չեմպիոն Միխայիլ Տալի 10-րդ հուշամրցաշարում Հայաստանի հավաքականի առաջին համար Լեւոն Արոնյանը վերջին տուրից առաջ 1 միավոր է զիջում միանձնյա առաջատար, ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչուն: Նախավերջին տուրի բոլոր պարտիաներն ավարտվել են ոչ ոքի:
Վերջին տուրում Արոնյանը սեւերով կխաղա հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ:
Միխայիլ Տալի հուշամրցաշար, 8-րդ տուր
Լեւոն Արոնյան (Հայաստան) - Լի Չաո (Չինաստան)՝ 0.5:0.5
Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) - Եվգենի Տոմաշեւսկի (Ռուսաստան)՝ 0.5:0.5
Անիշ Գիրի (Հոլանդիա) - Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան)՝ 0.5:0.5
Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)՝ 0.5:0.5
Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) - Բորիս Գելֆանդ (Իսրայել)՝ 0.5:0.5
Մրցաշարային դրությունը 8-րդ տուրից հետո. Նեպոմնյաշչի՝ 5.5, Գիրի՝ 5, Անանդ, Արոնյան, Կրամնիկ՝ 4.5-ական, Լի Չաո, Սվիդլեր՝ 4-ական, Մամեդյարով՝ 3.5, Տոմաշեւսկի՝ 3, Գելֆանդ՝ 1.5:
9-րդ (վերջին) տուր
Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Լեւոն Արոնյան (Հայաստան)
Լի Չաո (Չինաստան) - Անիշ Գիրի (Հոլանդիա)
Բորիս Գելֆանդ (Իսրայել) - Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան)
Եվգենի Տոմաշեւսկի (Ռուսաստան) - Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան)
Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան) - Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում