00:07 6 հոկտեմբերի, 2016Մոսկվայում ավարտին մոտեցող շախմատի աշխարհի 8-րդ չեմպիոն Միխայիլ Տալի 10-րդ հուշամրցաշարում Հայաստանի հավաքականի առաջին համար Լեւոն Արոնյանը վերջին տուրից առաջ 1 միավոր է զիջում միանձնյա առաջատար, ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչուն: Նախավերջին տուրի բոլոր պարտիաներն ավարտվել են ոչ ոքի:
Վերջին տուրում Արոնյանը սեւերով կխաղա հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ:
Միխայիլ Տալի հուշամրցաշար, 8-րդ տուր
Լեւոն Արոնյան (Հայաստան) - Լի Չաո (Չինաստան)՝ 0.5:0.5
Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) - Եվգենի Տոմաշեւսկի (Ռուսաստան)՝ 0.5:0.5
Անիշ Գիրի (Հոլանդիա) - Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան)՝ 0.5:0.5
Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)՝ 0.5:0.5
Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) - Բորիս Գելֆանդ (Իսրայել)՝ 0.5:0.5
Մրցաշարային դրությունը 8-րդ տուրից հետո. Նեպոմնյաշչի՝ 5.5, Գիրի՝ 5, Անանդ, Արոնյան, Կրամնիկ՝ 4.5-ական, Լի Չաո, Սվիդլեր՝ 4-ական, Մամեդյարով՝ 3.5, Տոմաշեւսկի՝ 3, Գելֆանդ՝ 1.5:
9-րդ (վերջին) տուր
Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Լեւոն Արոնյան (Հայաստան)
Լի Չաո (Չինաստան) - Անիշ Գիրի (Հոլանդիա)
Բորիս Գելֆանդ (Իսրայել) - Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան)
Եվգենի Տոմաշեւսկի (Ռուսաստան) - Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան)
Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան) - Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան)
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.