21:10  ,  4 հոկտեմբերի, 2016

Տալի հուշամրցաշար. Լեւոն Արոնյանը բաժանում է 3-5-րդ տեղերը

Մոսկվայում ընթացող շախմատի աշխարհի 8-րդ չեմպիոն Միխայիլ Տալի 10-րդ հուշամրցաշարում հանգստյան օրվանից հետո հոկտեմբերի 4-ին տեղի ունեցած 7-րդ տուրի բոլոր պարտիաներն ավարտվել են ոչ ոքի:

Նախորդ տուրում հոլանդացի Անիշ Գիրիին հաղթած Լեւոն Արոնյանը սեւերով խաղաց ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի հետ: Կողմերը 40-րդ քայլում համաձայնեցին ոչ ոքի արդյունքի: Հայկական շախմատի առաջատարն ունի 4 միավոր եւ ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի ու հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ բաժանում է 3-5-րդ տեղերը:

Միանձնյա առաջատարը ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին է՝ 5 միավոր:

Միխայիլ Տալի հուշամրցաշար, 7-րդ տուր

Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան) - Լեւոն Արոնյան (Հայաստան)՝ 0.5:0.5 

Անիշ Գիրի (Հոլանդիա) - Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան)՝ 0.5:0.5 

Լի Չաո (Չինաստան) - Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան)՝ 0.5:0.5 

Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան)՝ 0.5:0.5 

Բորիս Գելֆանդ (Իսրայել) - Եվգենի Տոմաշեւսկի (Ռուսաստան)՝ 0.5:0.5 

Մրցաշարային դրությունը 7-րդ տուրից հետո. Նեպոմնյաշչի՝ միավորԳիրի՝ 4,5,  Արոնյան, ԿրամնիկԱնանդ՝ 4-ական, Սվիդլեր, Չաո՝ 3,5-ական, Մամեդյարով՝ 3Տոմաշեւսկի՝ 2,5, Գելֆանդ՝ 1:

8-րդ տուր

Լեւոն Արոնյան (Հայաստան) - Լի Չաո (Չինաստան) 

Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) - Եվգենի Տոմաշեւսկի (Ռուսաստան)

Անիշ Գիրի (Հոլանդիա) - Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան)

Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)

Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) - Բորիս Գելֆանդ (Իսրայել)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով