Տալի հուշամրցաշար. Լեւոն Արոնյանը բաժանում է 3-5-րդ տեղերը

21:10   4 հոկտեմբերի, 2016

Մոսկվայում ընթացող շախմատի աշխարհի 8-րդ չեմպիոն Միխայիլ Տալի 10-րդ հուշամրցաշարում հանգստյան օրվանից հետո հոկտեմբերի 4-ին տեղի ունեցած 7-րդ տուրի բոլոր պարտիաներն ավարտվել են ոչ ոքի:

Նախորդ տուրում հոլանդացի Անիշ Գիրիին հաղթած Լեւոն Արոնյանը սեւերով խաղաց ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի հետ: Կողմերը 40-րդ քայլում համաձայնեցին ոչ ոքի արդյունքի: Հայկական շախմատի առաջատարն ունի 4 միավոր եւ ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի ու հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ բաժանում է 3-5-րդ տեղերը:

Միանձնյա առաջատարը ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին է՝ 5 միավոր:

Միխայիլ Տալի հուշամրցաշար, 7-րդ տուր

Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան) - Լեւոն Արոնյան (Հայաստան)՝ 0.5:0.5 

Անիշ Գիրի (Հոլանդիա) - Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան)՝ 0.5:0.5 

Լի Չաո (Չինաստան) - Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան)՝ 0.5:0.5 

Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան)՝ 0.5:0.5 

Բորիս Գելֆանդ (Իսրայել) - Եվգենի Տոմաշեւսկի (Ռուսաստան)՝ 0.5:0.5 

Մրցաշարային դրությունը 7-րդ տուրից հետո. Նեպոմնյաշչի՝ 5 միավոր, Գիրի՝ 4,5,  Արոնյան, Կրամնիկ, Անանդ՝ 4-ական, Սվիդլեր, Չաո՝ 3,5-ական, Մամեդյարով՝ 3, Տոմաշեւսկի՝ 2,5, Գելֆանդ՝ 1:

8-րդ տուր

Լեւոն Արոնյան (Հայաստան) - Լի Չաո (Չինաստան) 

Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) - Եվգենի Տոմաշեւսկի (Ռուսաստան)

Անիշ Գիրի (Հոլանդիա) - Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան)

Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)

Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) - Բորիս Գելֆանդ (Իսրայել)



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.