Գոլֆի գլխավոր պրոֆեսիոնալ մրցաշարերի 7-ակի հաղթող Առնոլդ Պալմերը սեպտեմբերի 25-ին մահացել է Պիտսբուրգում, հայտնում է AS-ը։
Ամերիկացի 87-ամյա գոլֆիստը սրտի խնդիրների հետեւանքով հոսպիտալացվել էր սեպտեմբերի 22-ին։
Մարզաշխարհում Առնոլդ Պալմերին անվանում էին գոլֆի արքա։ Կարիերայի ընթացքում նա հաղթել է PGA Tour-ի 62 փուլերում։ «Մասթերս» շարքի վերջին մրցաշարը Պալմերն անցկացրել էր 2004-ին, իսկ 2 տարի անց որոշել էր թողնել պրոֆեսիոնալ գոլֆը։ Մարզիկը նաեւ աշխատել է հեռուստատեսությունում, նկարահանվել է ֆիլմում եւ մի քանի գիրք է գրել գոլֆի մասին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
19:07 , 27 օգոստոսի 
18:01 , 27 օգոստոսի
17:04 , 27 օգոստոսի
16:05 , 27 օգոստոսի 
15:04 , 27 օգոստոսի
14:02 , 27 օգոստոսի
13:03 , 27 օգոստոսի 
12:32 , 27 օգոստոսի
12:01 , 27 օգոստոսի 
11:04 , 27 օգոստոսի