00:41  ,  23 սեպտեմբերի, 2016

Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչը քննադատել է «Բարսելոնային»

Ֆուտբոլի Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Էդգարդո Բաուսան քննադատել է «Բարսելոնային»՝ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին առողջության նկատմամբ լիարժեք հոգատար չլինելու համար:

«Ակումբի պաշտոնական հայտարարությունում նշվում է, որ ազդրի մկանաթելերի կտրվելու հետեւանքով Մեսին բաց կթողնի երեք շաբաթ: Սակայն այդպիսի վնասվածքից հետո ապաքինվելու եւ վերականգնվելու համար ավելի շատ ժամանակ է անհրաժեշտ: Երեք շաբաթը շատ քիչ է: Մենք դեռ չենք զրուցել Մեսիի հետ, բայց կցանկանայինք ավելի մանրամասն իմանալ նրա առողջական վիճակի մասին»,- Բաուսայի խոսքը մեջբերում է foxsports-ը:

Վերջերս հայտնի էր դարձել, որ Մեսին նախորդ վնասվածքից հետո ոչ լիարժեք ապաքինված մասնակցել է հանդիպումների, եւ վնասվածքը խորացել է «Աթլետիկոյի» դեմ խաղում (1:1): 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում