00:41 23 սեպտեմբերի, 2016Ֆուտբոլի Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Էդգարդո Բաուսան քննադատել է «Բարսելոնային»՝ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին առողջության նկատմամբ լիարժեք հոգատար չլինելու համար:
«Ակումբի պաշտոնական հայտարարությունում նշվում է, որ ազդրի մկանաթելերի կտրվելու հետեւանքով Մեսին բաց կթողնի երեք շաբաթ: Սակայն այդպիսի վնասվածքից հետո ապաքինվելու եւ վերականգնվելու համար ավելի շատ ժամանակ է անհրաժեշտ: Երեք շաբաթը շատ քիչ է: Մենք դեռ չենք զրուցել Մեսիի հետ, բայց կցանկանայինք ավելի մանրամասն իմանալ նրա առողջական վիճակի մասին»,- Բաուսայի խոսքը մեջբերում է foxsports-ը:
Վերջերս հայտնի էր դարձել, որ Մեսին նախորդ վնասվածքից հետո ոչ լիարժեք ապաքինված մասնակցել է հանդիպումների, եւ վնասվածքը խորացել է «Աթլետիկոյի» դեմ խաղում (1:1):
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.