Ֆուտբոլի Անգլիական լիգայի գավաթի խաղարկության երրորդ շրջանում հաղթանակներ տարան եւ 1/8 եզրափակիչի ուղեգրեր նվաճեցին «Մանչեսթեր Յունայթեդը» եւ «Մանչեսթեր Սիթին»:
Ժոզե Մոուրինյոյի գլխավորած «Մանչեսթեր Յունայթեդը» մրցակցի խաղադաշտում 3:1 հաշվով առավելության հասավ երրորդ լիգան ներկայացնող «Նորթհեմփթոնի» նկատմամբ: «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի հետեւանքով հայտավորված չէր:
Անգլիական լիգայի գավաթ, 1/16 եզրափակիչ
«Նորթհեմփթոն Թաուն» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1:3
Ալեքս Ռեւել, 42, 11մ - Մայքլ Քարիկ, 17, Անդեր Էրերա, 68, Մարկուս Ռեշֆորդ, 75
«Սուոնսի» - «Մանչեսթեր Սիթի»՝ 1:2
Գիլֆի Սիգուրդսոն, 90+3 - Գաել Կլիշի, 49, Ալեյքս Գարսիա, 67
ՔՊՌ - «Սանդերլենդ»՝ 1:2
Սանդրո, 60 - Պատրիկ Մաքնեյր, 70, 80
«Սաութհեմփթոն» - «Քրիսթալ Փելաս»՝ 2:0
Չարլզ Օսթին, 33, 11մ, Ջեյք Հեսքեթ, 63
«Տոտենհեմ» - «Գիլինգհեմ»՝ 5:0
Քրիստիան Էրիքսեն, 31, 48, Վինսենթ Յանսեն, 51, 11մ, Ջոշուա Օնոմա, 65, Էրիկ Լամելա, 68
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում