13:38  ,  21 սեպտեմբերի, 2016

«Գանձասար-Կապան» - «Էրեբունի» խաղի մրցավարներն ավտովթարի են ենթարկվել եւ տեղափոխվել հիվանդանոց

«Գանձասար-Կապան» - «Էրեբունի» ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչի առաջին խաղը հետաձգվել է անորոշ ժամանակով:

ՀՖՖ կայքը հայտնում է, որ հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը սեպտեմբերի 21-ի առավոտյան Երեւան-Կապան ավտոճանապարհին՝ Գորիսի մոտակայքում, ենթարկվել է ավտովթարի, որի պատճառով մրցավարները տեղափոխվել են Գորիսի քաղաքային հիվանդանոց։ Ավտոմեքենայի մեջ եղել են Գեւորգ Եղոյանը, Սարգիս Հովհաննիսյանը եւ Արմեն Խաչատրյանը։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում, սակայն նրանցից երկուսն ունեն վիրահատական միջամտության կարիք։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում