10:39  ,  15 սեպտեմբերի, 2016

Fancy Bear. Ռիո-2016-ի փոխչեմպիոն Միշա Ալոյանն օգտագործել է արգելված դեղամիջոց

Fancy Bear հաքերական խումբը հրապարակել է Համաշխարհային հակադոպինգայի գործակալության սերվերի կոտրելու միջոցով ձեռք բերած տվյալների հերթական խմբաքանակը: Հիշատակվում է նաեւ Ռիոյի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, ռուսաստանցի բռնցքամարտիկ Միշա Ալոյանը:

Եզրափակիչից հետո անցկացված դոպինգ թեստը նրա մոտ հայտնաբերել է արգելված դեղամիջ: 2016թ. օգոստոսի 21-ին նրանից վերցրած մեզի մեջ հայտնաբերվել է տուամինոգեպտան, որը անոթներ նեղացնող դեղամիջոց է եւ լինում է քթի կաթիլների մեջ: Օգոստոսի 21-ին Միշա Ալոյանը օլիմպիական եզրափակիչում պարտվել էր ուզբեկ Շահոբիդին Զոիրովին:

Համաշխարհային հակադոպինգայիին գործակալությունն ու Միջազգային օլիմպիական կոմիտեն ընդունել էին, որ հաքերական գրոհի հետեւանքով եղել է տվյալների արտահոսք: Գործակալությունը նաեւ հաստատել է, որ Ալոյանի վերաբերյալ հրապարակած փաստաթուղթը կեղծ չէ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում