00:39  ,  14 սեպտեմբերի, 2016

Չեմպիոնների լիգա. «Բարսելոնան» հաղթեց՝ 7:0, օրվա մյուս արդյունքները

Մեկնարկեց Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարը: Առաջին տուրի հանդիպումները տեղի ունեցան A, B, C, D խմբերում: «Մանչեսթեր Սիթի» - «Բորուսիա Մյոնխենգլադբախ» հանդիպումը հետաձգվել է հորդառատ անձրեւի պատճառով:

Տպավորիչ հաղթանակով մեկնարկեց «Բարսելոնան», որը տանը 7:0 հաշվով պարտության մատնեց շոտլանդական «Սելթիկին»: Հեթ-տրիկի հեղինակ դարձավ Լիոնել Մեսին, դուբլի հեղինակ՝ Լուիս Սուարեսը: Չորս գոլային փոխանցում կատարեց Նեյմարը, որը նաեւ մեկ գոլ խփեց: Աչքի ընկավ նաեւ Անդրես Ինյեստան:

Մյունխենի «Բավարիան» տանը հինգ անգամ գրավեց Ռուսաստանի փոխչեմպիոն «Ռոստովի» դարպասը:

Չեմպիոնների լիգա, առաջին տուր, առաջին խաղակես

խումբ

ՊՍԺ - «Արսենալ»՝ 1:1

Էդինսոն Կավանի, 1 - Ալեքսիս Սանչես, 78

Հեռացումներ՝ Մարկո Վերատի (ՊՍԺ), 90+3, Օլիվյե Ժիրու («Արսենալ»), 90+3, երկրորդ դեղին քարտ

«Բազել» - «Լուդոգորեց»՝ 1:1

Ռենատո Շտեֆեն, 80 - Կաֆու, 45

B խումբ

«Դինամո Կիեւ» - «Նապոլի»՝ 1:2

Դենիս Գարմաշ, 26 - Արկադիուշ Միլիկ, 36, 45+2

Հեռացում՝ Սերգեյ Սիդորչուկ («Դինամո»), 68, երկրորդ դեղին քարտ

«Բենֆիկա» - «Բեշիկթաշ»՝ 1:1

Ֆրանկո Սերվի, 12 - Անդերսոն Տալիսկա, 90+3

C խումբ

«Բարսելոնա» - «Սելթիկ»՝ 7:0

Լիոնել Մեսի, 3, 27, 60, Նեյմար, 50, Անդրես Ինյեստա, 59, Լուիս Սուարես, 75, 88 

Չիրացրած 11մ՝ Մուսա Դեմբելե («Սելթիկ»), 24

«Մանչեսթեր Սիթի» - «Բորուսիա Մ.»՝ հետաձգվել է

D խումբ

«Բավարիա» - «Ռոստով»՝ 5:0

Ռոբերտ Լեւանդովսկի, 28, 11մ, Թոմաս Մյուլեր, 45+2, Ջոշուա Կիմիխ, 53, 60,  Խուան Բերնատ, 90

ՊՍՎ - «Աթլետիկո»՝ 0:1

Սաուլ, 43

Չիրացրած 11մ՝ Անդրես Գուարդադո (ՊՍՎ), 45+2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում